Իսպանիայի հավաքականն ընկերական խաղում 0:1 հաշվով պարտվել է Կոլումբիային։ Հանդիպումը կայացել է Լոնդոնում։
Միակ գոլը հանդիպման 61-րդ րոպեին խփել է «Քրիսթալ Փելասի» պաշտպան Դանիել Մունյոսը։
Հաջորդ ընկերական խաղում կոլումբիացիները կխաղան Ռումինիայի հետ, իսկ իսպանացիները կհանդիպեն Բրազիլիայի ընտրանուն։ Երկու հանդիպումներն էլ նախատեսված են մարտի 26-ին։
























































