«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն ասել է, որ ակումբը չի բանակցել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ։
«Որոշումը դեռ կայացված չէ, մենք ընթացքի մեջ ենք։ Իհարկե, ես սիրում եմ Լուիս Էնրիկեին, նա բարձրակարգ մարզիչ է։ Պեպ Գվարդիոլան և Յուրգեն Կլոպը նույնպես: Բայց այդ մասնագետները հասանելի չեն։ Ճիշտ այնպես, ինչպես Միկել Արտետան։ Առայժմ մենք ոչ մի մարզչի հետ չենք շփվել»,- Դեկուի խոսքն է մեջբերել Daily Mail-ը։
Չավին ավելի վաղ հայտարարել էր ընթացիկ մրցաշրջանի վերջում «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։ 44-ամյա մասնագետը թիմը գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից։
Լա Լիգայի 29 տուրից հետո կատալոնական ակումբը 64 միավորով երկրորդ տեղում է։
























































