Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։
Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ինտերի» հետ խաղում Օբլակը երեք սեյվ կատարեց, ինչպես նաև հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հետ մղեց երկու հարված, ինչի շնորհիվ մադրիդցիները կարողացան նվաճել հաջորդ փուլի ուղեգիր:
Սլովենացի դարպասապահից բացի մրցանակին հավակնում էին նաև Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Ջեյդոն Սանչոն, «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսին, «Արսենալի» դարպասապահ Դավիդ Ռայան։