Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների վիճակահանությունը:
Մայիսի երեքին Երևանում կխաղան իսպանական «Բարսելոնան» և պորտուգալական «Սպորտինգը», մյուսում՝ պորտուգալական
«Բենֆիկան» և իսպանական «Մայորկան»:
Եզրափակիչն ու երրորդ տեղի խաղը կկայանա մայիսի հինգին: