«Նյուքասլի» տնօրեն Ամանդա Սթեյվելին ասել է, որ սաուդյան ակումբները կմասնակցեն Չեմպիոնների լիգային:
«Ես լիովին վստահ եմ, որ սաուդյան ակումբները հանդես կգան Չեմպիոնների լիգայում:
Ես պատկերացում չունեմ, թե կոնկրետ երբ դա տեղի կունենա, բայց կարծում եմ, որ դա տեղի կունենա շուտով», — Սթեյվելիի խոսքերն է մեջբերում The Athletic-ը:
Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները հայտնել էին, որ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիան ակտիվ բանակցություններ է վարում ՈւԵՖԱ-ի հետ, որ տեղի թիմերը մասնակցեն Չեմպիոնների լիգային։