Եգիպտոսի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միդոն հայտարարել է, որ «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մրցաշրջանի ավարտից հետո կլքի անգլիական ակումբը։
«Մուհամեդ Սալահը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Սաուդյան Արաբիայում։ Պայմանագիրն արդեն ստորագրված է»,- գրել է Միդոն սոցցանցերի իր էջերում։
Հիշեցնենք, որ Սալահը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Ռոմայից» 2017 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն անգլիական թիմի կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 19 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 26 տուրից հետո «Լիվերպուլը» գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։