Ֆուտբոլում կապույտ քարտ մտցնելու ծրագիրը վտանգված է: Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլում նոր մշտական խաղաթուղթ ներմուծելու ծրագրերը կարող են չեղարկվել Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհրդի (IFAB) հաջորդ նիստում, որը կկայանա շաբաթ օրը՝ մարտի 2-ին։
Նշվում է նաև, որ ի թիվս այլ առաջարկների, շաբաթ օրը կքննարկվի նաև մեկ այլ հարց, այն է՝ բացի թիմի ավագից որևէ այլ խաղացողի թույլ չտալ մոտենալ խաղի մրցավարներին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը հավանություն է տվել ֆուտբոլում կապույտ քարտի ներդրմանը: Նշվում էր, որ կապույտ քարտ կստանա այն ֆուտբոլիստը, որը կվիճի մրցավարների հետ կամ մարտավարական խախտումներ կանի։