Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կիսվել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին իր մտքերով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա հարձակվողը համաձայնեցնում է մադրիդյան ակումբի հետ պայմանագրի վերջնական մանրամասները։
«Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ Կիլիան Մբապեն տեղափոխվել է «Ռեալ»,-Տեբասի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):