Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի խաղում «Ժիրոնան» սեփական հարկի տակ հաղթեց «Ռայո Վալեկանոյին» 3:0 հաշվով։
Տանտերերի կազմում հաշիվը 52-րդ րոպեին բացեց Վիկտոր Ցիգանկովը, իսկ հանդիպման վերջնամասում դուբլի հեղինակ դարձավ Սավիոն՝ աչքի ընկնելով 90+1 և 90+6-րդ րոպեներին։
«Ժիրոնան» 59 միավորով վերադարձավ Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղ՝ առաջ անցնելով «Բարսելոնայից» (57 միավոր):
«Ռայո Վալեկանոն» 25 միավորով 14-րդ տեղում է։