Իսպանական Պրիմերայի 26-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել է «Խետաֆեին» և 4 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։
Հանդիպման հաշիվը խաղի 20-րդ րոպեին բացել է Ռաֆինյան, մնացած գոլերը խփվել են երկրորդ կեսում։ 53-րդ րոպեին Ժոաու Ֆելիքսը կրկնապատկել է իր թիմի առավելությունը, իսկ 8 րոպե անց Ֆրենկի դե Յոնգը խփել է իր թիմի երրորդ գնդակը։ Հանդիպման վերջնահաշիվը 90+1 րոպեին ձևակերպել է Ֆերմին Լոպեսը՝ 4։0։
Այս հաղթանակի շնորհիվ Չավիի թիմն իր միավորների թիվը հասցրել է 57-ի և բարձրացել է Պրիմերայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Խետաֆեն» 34 միավորով 10-րդ տեղում է։