Իտալական «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելին ցանկանում է ամռանը հեռանալ թիմից: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, 29-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է հանդես գալ ավելի ուժեղ թիմում, որպեսզի նորից հնարավորություն ունենա հանդես գալ Իտալիայի ազգային հավաքականում: Հաղորդվում է, որ Բալոտելիի ծառայություններով հետաքրքրված է թուրքական «Գալաթասարայը»: Ֆուտբոլիստը լրջորեն դիտարկում է հենց թուրքական թիմ տեղափոխվելու տարբերակը:
Ա սերիայի ընթացիկ առաջնությունում Բալոտելին անցկացրած 19 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ: