Անտուան Գրիզմանը վնասվածք է ստացել «Ինտեր»-«Ատլետիկո» խաղում (1:0):
Հանդիպման 78-րդ րոպեին հարձակվողը ստիպված է եղել լքել խաղադաշտը։
Մադրիդի «Ատլետիկոն» այսօր հայտարարել է, որ Գրիզմանի մոտ ախտորոշվել է կոճի կապանների միջին ծանրության մկանային լարվածություն։
Ինչպես հայտնում է Relevo-ն, ֆրանսիացին բաց կթողնի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի՝ «Աթլետիկի» հետ պատասխան հանդիպումը (առաջին խաղը՝ 0:1):
Գրիզմանը նպատակ ունի վերականգնվել մարտի 13-ին կայանալիք «Ինտերի» դեմ պատասխան խաղին Թեստի արդյունքները ցույց են տալիս, որ դա հնարավոր է, բայց «Ատլետիկոն» չի ցանկանում ռիսկի դիմել։
Նշենք, որ Գրիզմանը վնասվածք չէր ստացել 2022 թվականի հունվարից։