Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատասխանել է մադրիդցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի առաջարկին՝ մրցաշրջանի ավարտից հետո թիմի մարզչական շտաբին միանալու վերաբերյալ:
Ինչպես հայտնում է AS-ը, Մոդրիչը հրաժարվել է Անչելոտիի օգնականի դերից, սակայն շնորհակալություն է հայտնել մարզչին առաջարկի համար։ Նշվում է, որ խաղացողը մտադիր է առնվազն ևս մեկ մրցաշրջան անցկացնել թոփ մակարդակում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Մոդրիչը դժգոհ է «Ռեալում» իր ունեցած խաղաժամանակից և դիտարկում է մադրիդյան ակումբից հեռանալու տարբերակը:
Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Մադրիդյան ակումբի հետ խորվաթ ֆուտբոլիստը նվաճել է 24 տիտղոս այդ թվում՝ հինգ անգամ հաղթել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում: