«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատասխանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Նապոլիի» դեմ խաղում ֆավորիտի մասին հարցին:
«Եթե մենք դուրս գանք քառորդ եզրափակիչ, դա կլինի ճշմարտության պահը: Ավելի առաջ գնալը մեր նպատակն է: Վաղը մենք պետք է մրցենք և զվարճանանք։ Միգուցե Չեմպիոնների լիգան ակումբի վերջին տարիների կիսատ գործն է, տեսնենք՝ կկարողանա՞նք լավ հանդես գալ:
Ֆավորի՞տը. 50/50 է: Սա «Նապոլիի» լավագույն մրցաշրջանը չէ, բայց մենք էլ լիարժեք հանդես չենք գալիս: Ինչքան էլ խոսենք այստեղ, մեր խոսքը պետք է ասենք խաղադաշտում, ժամանակը եկել է»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 21-ին։ Մեկնարկային սուլիչը Դիեգո Արմանդո Մարադոնա մարզադաշտում կհնչի Երևանի ժամանակով 00:00-ին:
Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 12-ին։