«Լիվերպուլի» , «Նյուքասլի» նախկին, իսկ այժմ իսպանական «Սելտայի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտնել է, որ կցանկանար մի օր գլխավորել ազգային հավաքական։
«Ապագայում, հավանաբար, կցանկանայի աշխատել ազգային հավաքականի հետ: Ստանալ հնարավորություն մասնակցելու աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններին: Անգլիա՞։ Սա վտանգավոր հարց է, քանի որ անգլիացիներն ունեն մարզիչ, որը լավ է իր աշխատանքում։ Ես նույնիսկ ընկերներ ունեմ Գարեթ Սաութգեյթի աշխատակազմում: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք։ Բայց, մտածելով ապագայի մասին, ես կցանկանայի գլխավորել մի թիմ, որը կարող է պայքարել գավաթների համար։
Ես շատ եմ տանջվում պարտությունների պատճառով։ Երբ դու մի թիմում ես, որը հաճախ չի պարտվում, սովոր ես պայքարել հաղթելու համար: Ուստի, կցանկանայի ունենալ այնպիսի ազգային թիմ, որը կարող է հաջողությունների հասնել, բայց, կրկնեմ, այս ամենը ապագայի համար է»,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում The Athletic-ը: