«Բարսելոնայի» 16-ամյա հարձակվող Լամին Յամալը խոստովանել է, որ հավերժ կհիշի կապտանռնագույնների կազմում իր նորամուտի պահը։
Յամալն առաջին անգամ «Բարսելոնայի» հիմնական կազմում խաղացել է անցած տարվա ապրիլին՝ խաղադաշտ դուրս գալով «Բետիսի» դեմ խաղում։
«Հիշում եմ, որ առաջին օրը ես նույնիսկ տաքանալ չգիտեի, ոչինչ անել չգիտեի: Հիանալի սկիզբ էր, որը ես հիշում եմ մեծ սիրով: Ինձ համար դա անհավանական էր»,- Յամալի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Յամալը կատալոնական ակումբի սան է։
























































