«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը գնահատել է «բլաուգրանայի» հաջող հանդես գալու հնարավորությունները Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում կատալոնական ակումբի` «Նապոլիի» հետ այս մրցաշարի 1/8 եզրափակչում վաղը՝ փետրվարի 21-ին կայանալիք խաղից առաջ։
«Անկեղծ կլինեմ, մյուս թիմերին ավելի շատ հնարավորություններով և փորձով ֆավորիտ եմ համարում: Բայց եթե դուրս գանք քառորդ եզրափակիչ, մենք հիանալի դիրքում կհայտնվենք։
Ո՞վ կսպասեր, որ «Ինտերը» եզրափակիչ դուրս կգա անցյալ տարի: Ես ռեալիստ եմ, բայց նաև գիտեմ, որ սա դժվար է բոլոր թիմերի համար։ Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք այս մրցմանը»,- Գյունդողանի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։