Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում այսօր կավարտվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:
Մրցումային վերջին օրը՝ փետրվարի 20-ին, հարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին:
+ 109 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնեն Սիմոն Մարտիրոսյանն ու Վարազդատ Լալայանը: Մրցումների մեկնարկը ժամը 18:00-ից է: