«Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիայի ծառայություններով, հայտնում է BarcaTimes-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնացիները վերջին շաբաթների ընթացքում կապի մեջ են եղել ֆուտբոլիստի գործակալի հետ։ Ակումբը նախատեսում է տրանսֆերն իրականացնել 2024 թվականի ամռանը։
«Բարսելոնայի» ղեկավարությունը կարծում է, որ եթե բանակցությունները դրական ելք ունենան, ապա կարող են պայմանագիր կնքել խաղացողի հետ 90-100 միլիոն եվրոյի դիմաց։
Mundo Deportivo-ն ավելի վաղ նույնպես հայտնել էր, որ կատալոնացիները ցանկանում են ձեռք բերել Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստին։
Այս մրցաշրջանում 23-ամյա վրացին «Նապոլիի» կազմում անցկացրել է 31 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
























































