«Նապոլիի» գլխավոր մարզիչ Գեննարո Գատուզոն Record-ի հետ զրուցեց իտալական իշխանությունների ձեռնարկած միջոցների մասին ՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում:
«Մենք այժմ ինչ-որ տարօրինակ բան ենք զգում, այն փոխում է մեր կյանքը և սովորությունները: Հոգեբանորեն սա շատ դժվար է: Երեկոյան զբոսնել կամ ռեստորան գնալ անհնար է: Դպրոցները և այլ հաստատություններ փակ են: Կառավարությունը փակել է ամեն ինչ, և մարդիկ չեն կարող լքել իրենց տները»,- ասել է Գատուզոն:
Հիշեցնենք, որ այսօր ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հաստատեց, որ Եվրո-2020-ը հետաձգվել է և կանցկացվի 2021 թվականին՝ հունիսի 11-ից հուլիսի 11-ը: