«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն խոսել է իր ֆիզիկական վիճակի մասին այն բանից հետո, երբ փոխարինվել է «Սելտա Վիգոյի» հետ Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի հանդիպման ընդմիջմանը (1:2).
«Ամեն ինչ լավ է: Ես արդեն մտածում եմ չորեքշաբթի օրվա մասին»,- գրել է Արաուխոն իր սոցցանցում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Արաուխոն փոխարինվել է մկանային գերծանրաբեռնվածության պատճառով։ Հաղորդվում էր, որ վտանգ կա, որ դրա պատճառով ուրուգվայցի պաշտպանը չի կարողանա մասնակցել «Նապոլիի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջիկա հանդիպմանը, որը կկայանա չորեքշաբթի օրը՝ փետրվարի 21-ին։
























































