Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը կկայանա 2021 թվականի հունիսի 11-ից հոււլիսի 11-ը։
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիների միությունը (ՈւԵՖԱ) այսօր՝ մարտի 17-ին, արտակարգ համաժողով է անցկացնում՝ կապված Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի, Եվրո-2020-ի և բոլոր ազգային առաջնությունների՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված չեղարկումների հետ:
Համաժողովի գլխավոր հարցը վերաբերել է Եվրոպայի 2020 թվականի առաջնության անցկացմանը, որը կորոնավիրուսի համաճարակի պատճառով վտանգի տակ էր: Արդյունքում որոշվել է մրցաշարը տեղափոխել 2021 թվական՝ հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Այս մասին հայտնում է Նորվեգիայի ֆուտբոլային ասոցիացիան թվիթերյան գրառմամբ:
Մրցաշարը նախատեսվում է անցկացնել ՈւԵՖԱ-ի 12 երկրների 12 քաղաքներում` հունիսի 12-ից մինչև հուլիսի 12-ը: Լինելով մրցույթին մասնակցած բոլոր մարզադաշտերից ամենաշատ տեղեր ունեցողը , Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտը, երկրորդ անգամ կընդունի կիսաեզրափակչի և եզրափակչի խաղերը՝ մինչ այդ ընդունած լինելով 1996թ-ի մրցաշարը : Բացման խաղը կանցկացվի Հռոմի «Ստադիո Օլիմպիկոն», որին կմասնակցեն Թուրքիան և Իտալիան:
Առաջնության գործող չեմպինը Պորտուգալիան է, որը հաղթել է 2016 թ-ի առաջնությունում:
Ներկայիս մրցաշարի համար որակավորված 20 թիմերից 17-ը մասնակցել են 2016 թ.-ի առաջնությանը: Նրանց թվում են Բելգիան և Իտալիան, ովքեր երկուսն էլ գրանցեցին անթերի արդյունք (10 հաղթանակ 10 խաղում),պարտվելով Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիային և աշխարհի չեմպիոն Ֆրանսիային, իսկ Գերմանիան ռեկորդային 13-րդ անգամ անընդմեջ որակավորվեց Եվրոպայի առաջնության համար: Ֆինլանդիայի համար Եվրոպայի առաջնության մասնակցությունը կլինի դեբյուտային ՝ նախկինում երբևէ չմասնակցելով խոշոր մրցաշարի: 2016-ին բաց թողնելուց հետո վերադառնում են Նիդեռլանդներն ու Դանիան , ընդ որում ՝ հոլանդացիները առաջին անգամ գլխավոր մրցաշարում կմասնակցեն 2014 թվականից ի վեր: 2004 թվականի հաղթող Հունաստանը միակ նախկին չեմպիոնն է, որոնք չկարողացան նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիրը ՝ բաց թողնելով իրենց Եվրոպայի երկրորդ առաջնությունը և երրորդ անընդմեջ խոշոր մրցաշարը։