ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան Բուլղարիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է նաև Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականի անդամներին ու մարզչական շտաբին:
«Բուլղարիայի մայրաքաղաքում մեր մարզիկներին հանդիպեցի, ուժեղ նպատակասլաց հայացքներով ու ժպիտներն անպակաս: Նայում ես ու հպարտությունից խոսքեր չես գտնում ասելու: Վստահ եմ, որ նախօրեի երկու չեմպիոնները միայն սկիզբն է»,- գրել է Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում՝ լուսանկարներ հրապարակելով մարզիկների հետ:
Հիշեցնենք՝ ծանրամարտի հավաքականը Սոֆիայում մասնակցում է Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ներկայացուցիչներից օրերս Եվրոպայի չեմպիոն են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանն ու Գոռ Սահակյանը: Այսօր մրցահարթակ դուրս կգա Ռաֆիկ Հարությունյանը: