Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն պատասխանել է այն հարցին, թե ակումբի պատմության լավագույն ռմբարկու Անտուան Գրիզմանի գոլերից որն է ամենանշանակալին։
«Անտուան Գրիզմանի ամենակարևոր գոլը Մյունխենում նրա խփած գոլն էր, որը մեզ տարավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, ինչն ամեն օր չի լինում: Նա ճիշտ ժամանակին ճիշտ տեղում էր»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Atletico Universe-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Խոսքը Չեմպիոնների լիգայի 2015/2016 մրցաշրջանի երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպման մասին է, որում «ներքնակները» խաղում էին «Բավարիայի» հետ։ Այդ հանդիպմանը մյունխենցիները հաղթեցին 2։1 հաշվով, սակայն չկարողացան դուրս գալ այս մրցաշարի եզրափակիչ, քանի որ կիսաեզրափակչի առաջին խաղում պարտվեցին 0։1 հաշվով։ Միաժամանակ Գրիզմանը պատասխան կիսաեզրափակչում 53-րդ րոպեին խփեց միակ գոլը։