Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսի հետ անձնական պայմանագրի շուրջ։ Այս մասին հաղորդում է Relevo-ն։
Ըստ աղբյուրի՝ գործարքն ավարտին հասցնելու համար դեռ պետք է տրանսֆերի արժեքը համաձայնեցնել մյունխենցիների հետ։
Հաղորդվում է, որ «Լոս Բլանկոսի» ղեկավարությունը չի հավատում, որ գործարքի ավարտը հեշտ գործ է։ Մադրիդցիների հույսը, որ պայմանագիրը կարող է կնքվել հաջորդ ամառ, այլ ոչ թե կանադացու պայմանագրի վերջին տարում, այն փաստն է, որ խաղացողը բազմիցս մերժել է պայմանագիրը երկարաձգելու առաջարկները։