ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0)։
«Աստված իմ, շատ բարդ էր համբերություն ցուցաբերելը։ Ցանկանում եմ շնորհավորել «Ռեալ Սոսյեդադին»։ նրանք հիանալի թիմ են, մրցակիցը հիանալի խաղաց: Ինձ համար շատ հետաքրքիր էր հանդիպել իսպանացի մարզչի հետ։ Մրցակիցը տիրում էր նախաձեռնությանն առաջին խաղակեսում։ Ես դեռ չեմ կարող մտածել պատասխան խաղի մասին»,- Էնրիկի խոսքն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան խաղը կկայանա մարտի 5-ին Սան Սեբաստիանում։