«Մանչեսթեր Յունայթեդը» օգտվել է Նեմանյա Մատիչի պայամանգրում առկա հատուկ կետից և երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպանի հետ ևս մեկ տարով՝ մինչև 2021թ ամառ։
Փորձառու ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոն» և Միլանի «Ինտերը», սակայն, անգլիական ակումբը մերժել է նրանց առաջարկները, քանի որ «Յունայթեդում» բազմաթիվ վնասվածքներ կան և Մատիչը կարող է օգտակար լինել թիմին:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում Մատիչը 12 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: