«Չելսիի» նախկին դարպասապահ Պետր Չեխը խոսել է 20 տարի առաջ «Բարսելոնա» իր անհաջող տեղափոխության մասին։ Չեխ նախկին ֆուտբոլիստն ընդգծել է, որ տեղափոխությունը չի կայացել թիմի ներկայիս նախագահ Ժոան Լապորտայի՝ կատալոնական ակումբի ղեկավար կազմ ժամանելու պատճառով։
«Եթե Լապորտան չհաղթեր 2003 թվականի ընտրություններում, ես պայմանագիր կկնքեի «Բարսելոնայի» հետ: Երբ Լուիս Բասատը (կատալոնական ակումբի նախկին նախագահ՝ ArmSport) պարտվեց, գործակալս ինձ ասաց. «Այս անգամ քո բախտը չի բերում, դու պայմանագիր չես ստորագրի «Բարսայի» հետ», — Չեխի խոսքերն է մեջբերում լրագրող Դեյվ Օկկոպը։