Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Լայպցիգի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0)։
«Մենք այս հաղթանակը կորզեցինք մեր ջանքերով։ «Լայպցիգը» լավ դիմադրեց, բայց ես գիտեի, որ իմ տղաները խաղի մեջ էին։ Մենք լավ էինք պաշտպանվում՝ չնայած մի շարք կարևոր խաղացողների բացակայությանը։ Ինձ դուր եկավ, թե ինչպես էինք մենք խաղում հակագրոհների ժամանակ։ Բայց պետք է խոստովանեմ, որ «Լայպցիգը» կարող էր հեշտությամբ հավասարեցնել հաշիվը»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան խաղը կկայանա Մադրիդում մարտի 6-ին։