Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Լայպցիգի» դեմ առաջին խաղից առաջ խոսել է իր թիմի վիճակի մասին։
««Ռեալի» մոտիվացիան միշտ բարձր է, քանի որ Չեմպիոնների լիգան պատմության ամենակարևոր մրցաշարն է։ Մենք, ինչպես միշտ, պայքարելու ենք հաղթանակի համար։ «Ռեալը» վերջին շրջանում լավ է խաղում, և մենք իսկապես հաճույք ենք ստանում Չեմպիոնների լիգայում խաղալուց: Մեզ սպասվում է խաղ շատ բարձրակարգ մրցակցի հետմ որը ինտենսիվ ֆուտբոլ է դավանում։ Պետք է պատրաստ լինենք ու ցուցադրենք մեր լավագույն խաղը թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Լայպցիգ» — «Ռեալ» առաջին հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 13-ին և կմեկնարկի 23:55-ին: Պատասխան խաղը կկայանա մարտի 6-ին։