Մադրիդի «Ռեալի» եզրային Ռոդրիգո Գոեսը հաճոյախոսությամբ է խոսել Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ Լա լիգայի վերջին 24-րդ տուրից հետո, որում «սերուցքայինները» հաղթել են իրենց անմիջական մրցակցին իսպանական Պրիմերայի համար պայքարում։ Այս խաղում բրազիլացի ֆուտբոլիստը դարձել է գոլի հեղինակ։
«Սա առանցքային հանդիպում էր: Գիտենք, որ միշտ կարևոր է հաղթել, բայց այս հանդիպումն ավելի նշանակալից էր։ Ամեն ինչ լավ անցավ, և մենք ուրախ ենք հաղթանակի համար։ Մարզիչը երբեք ինձ հետ չի խոսում գոլերի մասին, քանի որ նա վստահում է ինձ, իսկ ես՝ իրեն։ Երբեմն մենք լավագույն պահերը չենք ունենում, բայց ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան աջակցության համար, քանի որ նա միշտ իմ կողքին է: Այսօր նա ինձ ևս մեկ հնարավորություն տվեց, իսկ ես գոլ խփեցի, ինչն ինձ հիմա ուրախացնում է»,- Ռոդրիգոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։