Մադրիդի «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը երկու-երեք շաբաթ բաց կթողնի ձախ կոճի բարձր աստիճանի ոլորման պատճառով, որը նա ստացել էր «Ժիրոնայի» հետ Իսպանիայի առաջնության՝ երեկ կայացած հանդիպման ժամանակ (4:0): Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ «Ռեալի» ճամբարում ակնկալում են, որ 20-ամյա ֆուտբոլիստը կապաքինվի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «ՌԲ Լայպցիգի» հետ պատասխան հանդիպման համար, որը կկայանա մարտի 6-ին։
Հիշեցնենք, որ անգլիացի ֆուտբոլիստը փոխարինվել է հանդիպման 57-րդ րոպեին։ Մինչ այդ՝ 54-րդ րոպեին, Բելինգհեմը խփել է իր թիմի երրորդ գնդակը։