Թբիլիսիում ընթացող Եվրոպայի կարատեի Մ21 տարեկանների առաջնության նախօրեին Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մրցավար Էդգար Մինասյանը բարեհաջող հանձնելով մրցավարական որակավորման քննությունները` ստացել է EKF Judge B միջազգային որակավորում:
Այսպիսով Հայաստանն ունեցավ կարատեի երկրորդ միջազգային մրցավարը:
Հիշեցնենք՝ Թբիլիսիում ընթացող Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի մարզիկ Գոռ Ներսիսյանը -84կգ քաշային կարգում հաղթելով 5 մենամարտ` դուրս է եկել եզրափակիչ։
Եզրափակիչ մենամարտը տեղի կունենա փետրվարի 11-ին: