Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը դարձել է Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրի՝ «Ժիրոնայի» հետ հանդիպման (4:0) հերոսներից մեկը։ Հանդիպման ընթացքում բրիտանացի կիսապաշտպանը դարձել է երկու գոլի հեղինակ։
Այսպիսով, Բելինգհեմը մադրիդյան ակումբի կազմում անցկացրած 29 հանդիպումներում արդեն խփել է 20 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։
Մասնավորապես, Լա Լիգայի հանդիպումներում Ջուդն արդեն խփել է 16 գոլ և գերազանցել ակումբում հանդես գալու առաջին իսկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով մադրիդյան թիմում հանդես եկած հինգ անվանի ֆուտբոլիստների ռեկորդը՝ Դեյվիդ Բեքհեմ (13) , Մայքլ Օուեն (13), Արյեն Ռոբեն (11), Ուեսլի Սնեյդեր (11) և Միքայել Լաուդրուպ (12):