Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադը» սեփական հարկի տակ ընդունել է «Օսասունան»։ Թիմերը խաղացել են Սան Սեբաստիանի (Իսպանիա) «Ռեալ Արենա» մարզադաշտում: Հանդիպումն ավարտվել է 0։1 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
Հանդիպման միակ 49-րդ րոպեին հեղինակել է Անտե Բուդիմիրը։
Հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 62-րդ րոպեին։
Այս պահին իսպանական Պրիմերայում անցկացրած 24 խաղից հետո «Ռեալ Սոսյեդադը» 37 միավորով յոթերորդ տեղում է։ «Օսասունան» 29 միավորով 11-րդն է։