Այսօր՝ փետրվարի 10-ին, կկայանա իսպանական Պրիմերայի 24-րդ տուրի հանդիպումը, որում կհանդիպեն Մադրիդի «Ռեալն» ու «Ժիրոնան»։ Թիմերը կխաղան Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:
Թիմերի կազմերը.
«Ռեալ Մադրիդ»՝ Լունին, Վասկես, Կարվախալ, Չուամենի, Մենդի, Կամավինգա, Կրոս, Վալվերդե, Բելինգհեմ, Ռոդրիգո, Վինիսիուս:
«Ժիրոնա»՝ Գասանիգա, Կոուտու, Է.Գարսիա, Խուանպե, Գուտյերես, Ա.Գարսիա, Մարտին, Պորտու, Սավիո, Ցիգանկով, Դովբիկ:
«Ռեալը» գլխավորում է Լա Լիգայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը։ Թիմը 23 խաղում վաստակել է 58 միավոր։ «Ժիրոնան» իր հերթին երկրորդ տեղում է՝ 56 միավորով։