«Սևիլյայի» ղեկավարությունը վստահ չէ, որ անհրաժեշտ է երկարաձգել աշխատանքային պայմանագիրը 37-ամյա կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսի հետ, որն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստն ինքը ցանկություն է հայտնում կարիերան շարունակել անդալուզյան ակումբում։
Հիշեցնենք, որ Ռամոսը «Սևիլյային» միացել է անցած սեպտեմբերին՝ ազատ գործակալի կարգավիճակով։