Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը վնասվածք է ստացել Լա լիգայի 24-րդ տուրի՝ «Ժիրոնայի» հետ խաղից առաջ։ Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ Ռյուդիգերը ազդրի մկանային վնասվածք է ստացել։ Ինչպես հայտնում են իսպանական լրատվամիջոցները, գերմանացի պաշտպանը բաց կթողնի նվազագույնը երկու շաբաթ:
«Ռեալ» — «Ժիրոնա» հանդիպումը կկայանա փետրվարի 10-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:30-ին։ Խաղը կկայանա Մադրիդում՝ «Սանտյագո Բեռնաբեուում»: