Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատրաստ է գլխավորել «Բարսելոնան»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ Ֆլիկը ցանկանում է աշխատել «Բարսելոնայում»:
Նշվում է, որ կատալոնական թիմն իր հերթին դեռ որոշում չի կայացրել թիմի նոր գլխավոր մարզչի վերաբերյալ։
«Բարսելոնան» այժմ զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: