Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրի «Ժիրոնայի» հետ առաջիկա տնային հանդիպումը։
«Ժիրոնայի» երազանքը մեծ է։ Նրանք այստեղ գալու մոտիվացիա ունեն։
Նրանք կարող են հաղթել հանդիպումը և գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը: Սա պետք է նկատի ունենանք»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Փետրվարի 10-ին Մադրիդում կկայանա Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի «Ռեալ»-«Ժիրոնա» հանդիպումը։