Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է այն հարցին, թե արդյոք 24-րդ տուրի «Ժիրոնայի» հետ հանդիպումը որոշիչ կլինի Լա Լիգայում չեմպիոնության համար պայքարում։
«Որ թիմը վաղը հաղթի, առավելություն կունենա, բայց լիգան շատ երկար է: Երկու ակումբներն էլ լավ դիրքերում են, և չեմ կարծում, որ այս հանդիպումը որևէ բան կորոշի։ Քիչ հավանական է, որ վաղը ինչ-որ բան որոշվի, դա կլինի ավելի ուշ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Մադրիդի «Ռեալը» 58 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Ժիրոնան» 56 միավորով երկրորդ տեղում է:
Թիմերի միջև հանդիպումը կկայանա շաբաթ՝ փետրվարի 10-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 21։30-ին։