«Ժիրոնայի» գլխավոր մարզիչ Միչելը նշել է, թե որ դեպքում թիմը կարող է դառնալ Լա լիգայի չեմպիոն։
««Սանտյագո Բեռնաբեուում» «Ռեալին» հաղթելը շատ յուրահատուկ կլինի։ Եթե նույնիսկ հաղթենք «Ռեալին», մենք չենք կարողանա խոսել Լա Լիգայում չեմպիոնության մասին։ Ընդհանուր առմամբ, դա մեզ համար մեծ նվաճում կլինի, բայց առաջնությունը հաղթելու համար պետք է 90 միավոր վաստակենք»,- մարզչի խոսքն է մեջբերել Marca-ն։
Իսպանիայի առաջնության 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մադրիդի «Ռեալը»։ Թիմը 23 խաղում վաստակել է 58 միավոր։ «Ժիրոնան» 56 միավորով երկրորդ տեղում է: 24-րդ տուրում թիմերի հանդիպումը կկայանա շաբաթ՝ փետրվարի 10-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին: