«Բարսելոնան» դիտարկում է «Ժիրոնայի» կիսապաշտպան Ալեյշ Գարսիային ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերելու հնարավորությունը, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ այդ տեղափոխությունը կախված է կատալոնացիների ֆինանսական վիճակից։ Բացի այդ, կատալոնական ակումբը ցանկանում է գործարքի մեջ ներառել Օրիուլ Ռոմեուին։
«Բարսելոնան» չի կարողանա բավարարել «Ժիրոնայի» ֆինանսական պահանջները։ Ակումբը 20 մլն եվրո է գնահատում Ալեյշին։
Այս մրցաշրջանում Գարսիան «Ժիրոնայի» կազմում 25 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: