Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը, ով այժմ գլխավորում է Նիդերլանդների հավաքականը, մեկնաբանել է Չավիի՝ ընթացիկ մրցաշրջանից հետո «կապտանռնագույնների» ղեկավարի պաշտոնը լքելու որոշումը։
««Բարսելոնայի» մարզիչ լինելը հարձակում է ձեր հոգեկան առողջության վրա: Դա մեծ սթրես և ճնշում է:
«Բարսելոնայի» խաղացող լինելը շատ ավելի զվարճալի է, քան մարզիչ, և Չավին, որպես կատալոնացի և ակումբի անդամ, անշուշտ նկատել է դա: Սա ամենադժվար մարզչական աշխատանքն է, որը ես երբևէ արել եմ»,- Կումանի խոսքը մեջբերում է AS-ը։
Ռոնալդ Կումանը «Բարսելոնան» գլխավորել է 2020-ից 2021 թվականներին։