«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է թիմի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի և կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հնարավոր հեռանալու մասին։
«Մենք չէինք ցանկանա ամռանը վաճառել ոչ մի բարձրակարգ խաղացողի. Արաուխոյից և Ֆրենկի դե Յոնգից բաժանվելու որոշումը կարող է մեծ սխալ լինել: Կցանկանայի բարելավել մեր կազմը, բայց ոչ մի կերպ չթուլացնել»,- Դեկուի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Այս մրցաշրջանում Արաուխոն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Պաշտպանի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 70 միլիոն եվրո:
Դե Յոնգն իր հերթին բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 80 միլիոն եվրո: