Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղում Մադրիդի «Ատլետիկոն» ուժերը չափել է Բիլբաոյի «Ատլետիկի» հետ։ Հանդիպումը կայացել է Մադրիդի «Սիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում և ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
«Ատլետիկի» եզրային հարձակվող Ալեքս Բերենգերը 11 մետրանոց հարվածով խփել է հանդիպման միակ գնդակը:
Նշենք՝ թիմերի միջև պատասխան խաղը կկայանա Սան Մամեսում փետրվարի 29-ին։
«Աթլետիկոն» հաջորդ հանդիպումը կանցկացնի Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակում՝ մրցելով «Սևիլիայի» հետ: Խաղը կկայանա փետրվարի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին։ Փետրվարի 12-ին «Ատլետիկը» կմեկնի Ալմերիա: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 00:00-ին: