Մադրիդի «Ռեալը» ցանկանում է «Ալ-Նասրի» հետ խաղալ «Սանտյագո Բեռնաբեու» վերանորոգված մարզադաշտի բացման խաղում։
Ըստ Saudiworldfootball-ի, Մադրիդն առաջարկ է ուղարկել սաուդյան ակումբին նախորդ կիրակի: Խաղը կարող է կայանալ այս տարվա վերջին:
Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» «Ալ-Նասրին» համարում է «Սանտյագո Բեռնաբեուում» առաջին հանդիպման իդեալական մրցակիցը արենայի վերանորոգումից հետո: