Խավի Մարտինեսը աջակցել է մարզիչ Չավիի որոշմանը՝ հեռանալ «Բարսայից» մրցաշրջանի ավարտից հետո:
«Ես ցնցված էի, երբ Չավին հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին: Նրանք շատ դաժան գտնվեցին նրա նկատմամբ։ Բարսելոնայի և Մադրիդի մամուլը քեզ սպանում է։ Պետք է կարողանաս հաղթահարել այն, բայց երբեմն դա շատ դժվար է:
Գերմանիայում մարզիչներին շատ ավելի հարգանքով են վերաբերվում»,- ասել է «Բավարիայի» և «Աթլետիկի» նախկին կիսապաշտպանը, ով հանդես է գալիս Կատարում: