«Բավարիայի» նախկին պաշտպան Խավի Մարտինեսը կարծիք է հայտնել, որ մյունխենյան ակումբի նախկին գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կհամապատասխանի «Բարսելոնային»։
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Չավին հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։
«Ֆլիկը շատ անմիջական մարզիչ է: Նա միշտ ասում է այն, ինչ մտածում է՝ ուղիղ քո դեմքին: Նա հանգիստ է և շատ դժվար է նրան զայրացնելը: Հանդերձարանում նա նախ՝ բոլորին հանգստացնում է, հետո սկսում խոսել։
Ֆլիկի մարզումները միշտ ինտենսիվ են, բայց դա միշտ գնդակով վարժություններն են: Նրա խաղաոճը լիովին համապատասխանում է «Բարսելոնային»: Նրա գլխավորությամբ մենք խաղում էինք Պեպ Գվարդիոլայի ոճով, երբ կենտրոնական պաշտպանները խաղարկում են գնդակը»,- Խավի Մարտինեսի խոսքն է մեջբերել Sport.es-ը։