«Բարսելոնայի» և Բելառուսի հավաքականի նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբը խոսել է կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Չավիի մասին։
«Չավին թիմի ուղեղն է։ Ես միշտ զարմացել էի նրանով և նրան համարում էի աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Հաճելի էր Չավիի հետ նույն թիմում խաղալը, քանի որ նա տեսնում էր դաշտը և զգում ամեն ինչ։ Բառերն անգամ բավարար չեն այն նկարագրելու համար։
Վստահ եմ, որ նա իրեն կդրսևորի որպես մարզիչ։ Պարզապես նա եկել է «Բարսելոնա» սերնդափոխության ժամանակ, երբ անհրաժեշտ է վերակառուցել խաղը, և կան ֆինանսական խնդիրներ։ Նման ակումբում աշխատելը հսկայական ճնշում է, միշտ բարձր արդյունքներ են սպասվում։ Դժվար է հասկանալ պատճառները՝ առանց թիմի ներսում լինելու»,- ասել է Գլեբը Championat.com-ի թղթակցի հետ զրույցում։